Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Քաղաքական հոգնածությունից դեպի ազգային գիտակցություն

 Քաղաքական հոգնածությունից դեպի ազգային գիտակցություն
11.11.2025 | 14:01

Ժամանակը սկսել է աշխատել Փաշինյանի դեմ. «Հայ Մարդը» գերակայելու է «ՔՊ Քաղաքացուն»

1. Մանիպուլյացիայի սպառման փուլը:

Իշխանության մանիպուլյացիոն սպառումն ակնհայտ է:

Փաշինյանի օրական 7-8 ստատուսներն ու սեկտանտիստական քաղաքական վարքը դրա ապացույցն են: Նա ջանք չի խնայում ինչ-որ բան ապացուցել և վերականգնել՝ չդնելով խտրականություն իր ասածի, գրածի, արտաբեածի ադեկվատության և անադեկվատության եզրերի միջև:

Նրա իշխանությունը վերջին վեց ամիսներին փաստացի մտել է իր քաղաքական սպառման փուլի մեջ, որտեղ նույնիսկ անադեկվատ քաղաքական վարքն ու նարատիվները ցույց են տալիս, որ ադեկվատ և տրամաբանական քաղաքական վարքով պաշտպանվելն այլևս անհնար է:

Եթե նախկինում հնարավոր էր հասարակական զգացմունքները վերածել իշխանական լեգիտիմության աղբյուրի, ապա այսօր այդ աղբյուրը լիովին չորացել է։ Հասարակության հոգեբանական կառավարման բոլոր գործիքները՝ վախի, մեղավորության, «խաղաղության» և «պատերազմից փրկության» սյուժեներով դեռ առկա են, բայց այլևս չեն արտադրում ոչ վստահություն, ոչ էլ հնազանդություն։ Պոպուլիզմի պաշարը սպառվել է։ Նույնիսկ խաղաղության գաղափարը, որը իշխանությունը վերածել էր քարոզչական ապրանքի, դարձել է քաղաքական բումերանգ՝ բացահայտելով ոչ թե առաջնորդի ուժը, այլ նրա անկարողությունը պետություն կառուցելու և ապագա նախագծելու հարցում։

2. Քաղաքական մարգինալացումը որպես հակառակորդ:

Այս փուլում Փաշինյանը այլևս չի խոսում հասարակության հետ, այլ միայն իր ընտրական մեխանիզմների ապահովման լեզվով խոսում է իր մարգինալ վարչա-էլեկտորալ ռեսուրսի հետ: Վերջին երեք հավաքները, որտեղ փառաբանման սուբստանցիան ինքն է եկեղեցու կոնտեքստում դրա ապացույցն են: Նա շատ մոտ է այն փուլին, երբ իշխանությունը կորցնում է հասարակական լեզուն և կորցնում է նաև իր գոյության իմաստը։ Ժամանակը, որպես քաղաքական գործոն, միացված է և եթե որոշ ժամանակ աշխատում էր Փաշինյանի օգտին, այժմ դարձել է նրա ամենաուժեղ հակառակորդը։ Քաղաքական ժամացույցը նրա դեմ է։

Յուրաքանչյուր ամիս խորացնում է իշխանության վարկաբեկումը, նվազեցնում մանևրների տարածքը և մաշում կառավարման լեգիտիմության վերջին մնացորդները։

Այսօր Փաշինյանը հայտնվել է քաղաքական փակուղում, որտեղ ցանկացած քայլ՝ սպասել 2026-ի ընտրություններին, թե՛ արհեստականորեն ձգձգել ներքաղաքական լռությունը, բերում է նույն հետևանքին՝ վարկանիշի արագ անկում և համակարգային փլուզում։

Սա բերելու է մի իրավիճակի, երբ օր օրի ուժեղանալու է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, ինչն անխուսափելիորեն մոտենում է նրան: Դա ոչ միայն վախ է հակաիշխանական ընդդիմադիր ֆրոնտից, այլև հիմնականում իշխանության սեփական վախերի արձագանք՝ վախ, որ մինչև հերթական ընտրությունները կարող է լիովին կորցնել վերահսկողությունը ոչ միայն հանրային, այլև ներհամակարգային պրոցեսների վրա։

3. Ինստիտուցիոնալ փլուզման ցուցիչներ:

Փաշինյանի ռեժիմի փլուզման ինստիտուցիոնալ ցուցիչները որքան էլ կոծկվեն, այնուամենայնիվ, կան, և դրանք շղարշել չի ստացվում:

Փաշինյանի համակարգի անկումը չի արտահայտվում մեկ երևույթով։

Այն բազմաշերտ գործընթաց է, որը կարող է չափվել մի շարք հստակ ցուցիչներով․

1. 44-օրյա պատերազմի զեկույցի փակ պահելը՝ որպես պետական ինքնաքննադատությունից խուսափելու խորհրդանիշ։

2. Բարեփոխումների ձախողումը, որ բացահայտում է կառավարման անպատասխանատվությունը։

3. Արտաքին քաղաքական մեկուսացում, որտեղ խաղաղության օրակարգը վերածվել է պարտվողական հռետորաբանության։

4. Սոցիալական ճնշման աճ, գնաճ, արտագաղթի նոր ալիք և տնտեսական ապագայի բացակայություն։

5. Ազգային ինստիտուտների՝ մասնավորապես Եկեղեցու դեմ ուղղված պետական քարոզչական արշավ, որն ի վերջո կտրում է իշխանությանը ազգային ինքնության հիմքերից։

6. Միջազգային վստահության կորուստ, որտեղ նախկին «հեղափոխական ռոմանտիզմը» փոխարինվել է անվստահության և անարդյունավետության ընկալմամբ։

Այս բոլոր գործոնները ձևավորում են հանրային վստահության վակուում, որը վերածվում է իշխանական մեկուսացման: Այս փակ շրջանը նոր քաղաքական բովանդակության և առաջարկի մեկնարկի լավագույն ժամանակն է, երբ հնարավոր է հանրությանը քաղաքական հոգնածությունից տանել դեպի ազգային գիտակցություն:

4. Քաղաքական հոգնածությունից դեպի ազգային գիտակցություն.

Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը տառապում է ոչ միայն իշխանության ճգնաժամից, այլև հասարակական հոգնածությունից։ Բայց այդ հոգնածությունը ինքնին կարող է դառնալ նոր հանրային վերակենդանացման նյութ։ Քաղաքական հոգնածությունը միայն վտանգ չէ՝ դա նաև նախանշան է, որ ժողովուրդը այլևս չի հավատում ձևականությանը և պատրաստ է փնտրել նոր իմաստ։ Հենց այստեղ է ընդդիմության ռազմավարական խնդիրը և նոր առաքելությունը։ Այսօր ընդդիմադիր լինելու իմաստը ոչ թե փողոց դուրս գալն է, այլ հանրային գիտակցության կառուցումը։ Ոչ թե միայն իշխանությանը տապալելը, այլ դրան հասնել ժողովրդին արթնացնելու միջոցով։ Իշխանությունները չեն փոխվում, երբ ընդդիմությունը լոկ ուժեղանում է, այլ երբ ժողովուրդը հիշում է, թե ով է ինքը։ Ընդդիմությունը պետք է դառնա ոչ թե կուսակցական փոխմրցակցության հարթակ, այլ ազգային կամքի ձևավորման հարթություն՝ ունենալով պարտադիր « ՓՈԽԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔ»: Այս փուլում ընդդիմության ամենամեծ մարտահրավերը ոչ թե իշխանությունն է, այլ ժողովրդի քաղաքական հիշողության վերականգնումը։

Սա պահանջում է նոր լեզու՝

• առանց վախի,

• առանց մեղավորության բարդույթի,

• առանց պոպուլիզմի։

Պետք է ձևավորվի մի խոսք, որը միավորում է արժեքները՝ ոչ թե որպես կուսակցական ծրագրեր, այլ որպես համազգային նպատակներ։ Դա ունի քաղաքական ժամանակի ճիշտ զգացողության էֆեկտ:

5. Քաղաքական ժամանակը՝ որպես քաղաքական հակառակորդ:

Ժամանակը քաղաքականության ամենաանկաշառ դատավորն է։ Այն երբեք չի սպասում նրանց, ովքեր փորձում են երկարացնել իրենց իշխանությունը մանիպուլյացիայով։ Այսօր այդ ժամանակն աշխատում է ոչ թե Փաշինյանի, այլ հանրային ճշմարտության օգտին։ Որքան իշխանությունը փորձում է խուսափել այդ իրականությունից, այնքան ավելի արագ է մոտեցնում իր փլուզումը։ Ժամանակը չի ներում ինքնախաբեությունը։ Նա ամեն օր բացում է նոր ճեղքեր՝ սոցիալական, հոգեբանական, ինստիտուցիոնալ շերտերում: Այդ ճեղքերով իրականությունն արդեն ներս է թափանցում՝ քայքայելով իշխանության պատրանքային ամբողջությունը։ Էստեղ բեկման գործիքը քաղաքական հոգնածությունից դեպի ազգային գիտակցություն բեկումն է «Հայ Մարդու» կոնցեպտով։

6. «Հայ Մարդը»՝ որպես նոր քաղաքական սուբյեկտ ընդդեմ «նախկին ՔՊ քաղաքացու»:

Քաղաքական հոգնածությունից դեպի ազգային գիտակցություն անցումային փուլ է: Այս փուլում ամեն կերպ պետք է հիմնավորել և ամրացնել «Հայ Մարդուն» ոչ որպես ընտրող կամ հպատակ, այլ որպես ինքնագիտակցված արժեհամակարգային սուբյեկտ, ով հիշում է, որ պետությունը նրա սեփական կամքի ինստիտուցիոնալ մարմնավորումն է։ Հայ Մարդը չի պայքարում անձերի դեմ․

նա պայքարում է արժեքների վերականգնման համար։

Նրա նպատակը ոչ թե իշխանափոխությունն է որպես գործողություն, այլ իշխանության իմաստի վերադարձը որպես արժեքային համակարգ։

7. Լուծումը Հայ Մարդու վերադարձն է պետական դաշտ:

Փաշինյանի վարչակարգը մտել է իր վերջնախաղի փուլ։ Սա պատմականորեն անշրջելի գործընթաց է։ Բայց այդ գործընթացը միայն իշխանության ավարտ չէ․

այն նաև հասարակության նոր քաղաքական ինքնագիտակցության սկիզբն է։ Հիմա, երբ պետությունը զրկվել է վստահության մանդատից,

ժողովուրդը պետք է վերագտնի իր տեղը՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես պետության իրական տեր։ Հայ Մարդուն պետք է վերադարձնել քաղաքական դաշտ՝ որպես կամքի, գիտակցության և արժանապատվության կրող։

Այսպես նա վերականգնելու է հանրային միասնության այն շերտը, որը իշխանությունը տարիներ շարունակ մաշեց ու բևեռացրեց ՔՊ քաղաքացու միջոցով:

Ժամանակն այլևս չի աշխատում իշխանության օգտին։ Այն աշխատում է Հայ Մարդու օգտին:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 245

Մեկնաբանություններ

Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
12.11.2025